«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

Իշխանությունն ու ընդդիմությունը մոռացել են բնակչության սոցիալական ծանր բեռի մասին

Իշխանությունն ու ընդդիմությունը մոռացել են բնակչության սոցիալական ծանր բեռի մասին
04.11.2024 | 13:33

Տավուշի մարզպետ, Նիկոլ Փաշինյանի դասընկեր, վերջինիս հարսանիքի քավոր Հայկ Ղալումյանը սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ ուղերձ է հղել, ուր մեծարել է սոցիալական աշխատողներին՝ նշելով. «Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ նվիրվածության և ջերմության համար, որը դուք բերում եք մեր հասարակությանը։ Հավատում եմ, որ ձեր հույսն ու հավատը լավագույն արդյունքներ են ապահովում, իսկ ձեր աշխատանքը հպարտություն է առաջացնում բոլորիս մեջ»։

Տավուշի մարզում սոցիալական վիճակը, ինչպես ողջ Հայաստանում, ծանր է։ Տավուշի մարզպետարանի կուշտ պաշտոնյաները «մանր են բրդում» մարզի աղքատ, սոցիալապես անապահովներին։ 2023 թվականին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը և մարզպետարանի պաշտոնյաները, չգիտես, թե որ ձեռքբերումների, հաջողությունների համար, պետբյուջեից 71 միլիոն 960 հազար դրամ պարգևավճար են ստացել։ Մարզպետարանը մարզի սոցիալապես անապահով ընտանիքներին, որպես դրամական աջակցություն, պետբյուջեից փոքր գումարներ է հատկացնում, այդ որոշումները չեն հրապարակվում, գաղտնի են, դրանցում չկան օգնություն ստացողների անունները, ստացած գումարի չափերը։ Նիկոլ Փաշինյանը խաբել է Հայաստանի «3 միլիոն վարչապետերին»՝ «հպարտ» քաղաքացիներին։ Նա ընդդիմադիր եղած ժամանակ պայքարում էր Հայաստանում պադավատապետության դեմ, հիմա նրա կին Աննա Հակոբյանը, ով պետական պաշտոնյա չէ, պետբյուջեի գումարներով գնված 134 հազար դոլարանոց նոր, շքեղ ավտոմեքենայով է տեղաշարժվում։ Հայաստանի հիվանդանոցները լի են ծանր հիվանդ, ֆինանսական ծանր վիճակում գտնվող, հուսահատ մարդկանցով։ ՔՊ կուսակցությունը հերթական անգամ խաբեց հայաստանցիներին, այդպես էլ չներդնելով պետական պարտադիր ապահովագրության համակարգը։ Թվում է, թե այս իրավիճակում խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունը տեր կկանգնի սոցիալապես անապահով մարդկանց ու նրանց ծանր հոգսերին, սակայն դա տեղի չի ունենում։ Հայաստանի իշխանությունը և ընդդիմությունը մոռացել են բնակչության սոցիալական ծանր բեռի մասին, իրենց գործողություններով այն չեն թեթևացնում։ Հետո էլ ասում են՝ ինչո՞ւ են Հայաստանից արտագաղթում։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2135

Մեկնաբանություններ